Օրենքները հենց նրա համար են, որ զսպեն մարդկանց «բնածին» հակումները. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե մարդը բնույթով, իր ծննդյան օրվանից հակված է կաշառակերությանը, մարդը՝ որպես ֆիզիկական միավոր, հակված է դրան։

«ՉԻ» – Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե այնուամենայնիվ հնարավոր է պայքարել կաշառակերության դեմ։ Ստացվում է՝ դա մարդու էությունն է, հետևաբար կաշառակերության դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել մարդկային էության դեմ։ Իսկ դա, համաձայնվեք, անմարդկային է։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա օրենքները հենց նրա համար են, որ զսպեն մարդկանց «բնածին» հակումները։ Բոլոր արուներն, օրինակ, ի ծնե հակված են զուգավորվել էգերի հետ, բայց օրենքը, չգիտես ինչու, անհասկանալի սահմանափակումներ է մտցնում։ Հեչ չեն ընդունում, որ ինչ բնական է՝ բարոյական է։ Այդ թվում՝ կաշառք վերցնելը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս