Հարց քաղաքացիներից` անձը կարո՞ղ է հետևել` իր գործատուն կատարե՞լ է նպատակային սոցիալական վճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձը կարո՞ղ է հետեւել` արդյոք իր գործատուն կատարել է նպատակային սոցիալական վճար, եթե այո, ապա ինչպե՞ս:

Իսկուհի Ղազարյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անձը կարող է դիմել գործատուին՝ պահանջելով համապատասխան տեղեկատվություն իր անունից կատարված նպատակային սոցիալական վճարների փոխանցումների մասին: Գործատուից հավաստի տեղեկություններ չստանալու կամ կասկածներ ունենալու դեպքում անձը կարող է դիմել հարկային մարմին: Հարկային մարմինը վարում է անձանց եկամուտների, վճարված եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառում:

Յուրաքանչյուր վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար հարկային մարմնում բացվում է անհատական հաշիվ, որտեղ գրանցվում են, թե որքան է կազմել տվյալ անձի եկամուտը՝ հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար՝ յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար՝ յուրաքանչյուր տարի), ինչքան են կազմել եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի գումարները եւ որքան նպատակային սոցիալական վճար է կատարվել: Տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար: Մասնակիցն իր կուտակած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ստանալ նաեւ հաշվի օպերատորների գրասենյակներից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի համար նպատակային սոցիալական վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում է գործատուն, որպես հարկային գործակալ: Գործատուն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին:




Լրահոս