Լևոն Զուրաբյանը հանդիպել է Նիկոլա Ֆայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, Հունիսի 10-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պրն. Նիկոլա Ֆայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ընտրական գործընթացի օրինականությունը ապահովելուն ուղղված ընտրական օրենսգրքի փոփոխության հնարավորությունները, այդ կապակցությամբ միջազգային հանրության հնարավոր աջակցությունը, ինչպես նաեւ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների վերսկսման հեռանկարները: Քննարկվեց նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման եւ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները եւ տարածաշրջանայաին քաղաքականության այլ սպեկտներ:




Լրահոս