Ուժեղ քամին վնասներ է պատճառել Կոտայքի մի շարք բնակավայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 11-­ին, ժամը 16.44­-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում ուժեղ քամուց պոկվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ­փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ պոկվել է Ա. Կ.­ին պատկանող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը, վերջինիս հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ­փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի արտահոսքի դադարումը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և հրշեջ­փրկարարների օգնությամբ ուղղել գազատար խողովակը:

Հունիսի 11-­ին, ժամը 17.16­-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 140 հասցեում գտնվող անասնագոմի տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Ս. Ն.­ի անասնագոմի (մոտ 360 քմ) և 9 պատուհան, Ռ. Բ.­ի անասնագոմի (մոտ 50 քմ) և Ա. Դ.­ի անասնագոմի (մոտ 400 քմ) տանիքները, քանդվել է մոտ 20 քմ պարիսպ և պոկվել 2 էլ.սյուն: Հունիսի 11­ին, ժամը 16.47­ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Կոտայքի մարզի Հատիս գյուղի 6­րդ փողոցի 2­ րդ նրբանցքի թիվ 9 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Վ. Գ.­ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 32 քմ), Վ. Ա.­ի անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և 1 պատուհան, Մ. Վ.­ի տան տանիքը (մոտ 220 քմ) և փլվել օժանդակ շինության արտաքին պատը (մոտ 37 քմ):

Հունիսի 11-­ին, ժամը 16.51-­ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-­ին փողոցի թիվ 69 տան տանիքի որոշ հատված քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է Է. Հ.­ի տան տանիքը (մոտ 150 քմ):




Լրահոս