ՀՔԾ պետի հարազատներին հեռացրել են աշխատանքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դուստրն ու փեսան ազատվել են աշխատանքից․ Հասմիկ Շահինյանն ազատվել է ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնից: ՊԵԿ-ի կայքում նրա վերաբերյալ տվյալներն արդեն հանված են: Աշխատանքից ազատման լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության բաժին, որտեղից ստացանք պատասխան, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Հասմիկ Շահինյանը հունիսի 6-ին նշանակվել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ: Հ․ Շահինյանի տեղում նշանակվել է Սամվել Սինանյանը: Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի փեսային, ապա Նոր Նորքի քննչականի պետ Արամ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ է ազատվել աշխատանքից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս