«Բրիլիանտի Արշակի» ունեցվածքը. կինը «մոդայից» ետ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանի՝ Բրիլիանտի Արշակի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 4 մլն դրամ եւ 1.5 մլն դոլար: Նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալության դիմաց ստացած եկամուտը՝ 21 մլն 600 հազար դրամը, եւ պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 575 հազար դրամ:

Բացի այս՝ ԲՀԿ-ական պատգամավորի փոխառություններն անցած տարվա վերջին կազմել են 847 մլն 900 հազար դրամ: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին պաշտոնյաների կանանց՝ ամուսիններից հարուստ լինելը դարձել է նորաձեւ: Սակայն Արշակ Մխիթարյանի կինն այս տեսանկյունից «մոդայից» ետ է մնացել, քանի որ նա հայտարարագրել է ընդամենը 5 մլն դրամ դրամական միջոց:




Լրահոս