Եվրոպայի առաջնության խմբային փուլի A խմբի Շվեյցարիա – Ֆրանսիա հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է դարձել շվեյցարացիների դարպասապահ Յան Զոմերը, ով 4 սեյվ է կատարել:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Ֆրանսիայի դեմ մրցավեճի լավագույն խաղացող: Հիշեցնենք, որ Շվեյցարիան վաստակելով 5 միավոր և խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը մտել է փլեյ-օֆֆ: