Կայանալիք բանակցությունները բարդ կլինեն. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք բանակցությունների հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այժմ հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է: Կայանալիք բանակցությունները բարդ կլինեն»,- ասել է Պեսկովը:

«ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա նախ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո տեղի կունենա եռակողմ հանդիպումը»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:




Լրահոս