Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի ՆԳ 12-րդ վարչություն են տեղափոխվել մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր մասնակցել են բանջարեղենի բազայում զանգվածային ծեծկռտուքին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Fontanka.ru-ին:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հրաձգությամբ ուղեկցված ծեծկռտուքին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, մեկ մարդ է սպանվել:
Կրակ բացած անձին բերման են ենթարկել, դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի ուժերը: