ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել Ալբանիայի և Ռումինիայի ֆուտբոլի միությունների դեմ` «Եվրո-2016»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղից հետո:
Ռումինական կողմը մեղադրվում է ճայտրուկներ և այլ առարկաներ խաղադաշտ նետելու մեջ, իսկ ալբանական կողմը ՝ նաև երկրպագուների խաղադաշտ ներխուժելու մեջ: Գործերի ուսումնասիրության և վերջնական վճիռ կայացնելու ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: