Ինչո՞վ կավարտվի Պետոյան-ՀՀԿ վեճը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Արթիկի թիվ 2 դպրոցում պետք է տեղի ունենա տնօրենի ընտրություն. արթիկցիները շունչները պահած սպասում են` տեղի կունենա՞ն ընտրությունները, թե՞ ոչ: Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակով Արթիկի քաղաքապետ դառնալ պատրաստվող անկուսակցական, նախկինում ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը փորձում է իր քրոջը` Սուսաննա Պետոյանին դարձնել դպրոցի տնօրեն եւ այդ մասին խնդրել է օրերս իրենց մարզ այցելած վարչապետին:

Ի դեպ, տնօրենի մյուս թեկնածուն ՀՀԿ-ական, տնօրենի պաշտոնակատար Գոռ Մովսիսյանն է: Ու հիմա արթիկցիներն սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու Պետոյան-ՀՀԿ վեճը: Ըստ որոշ լուրերի, դպրոցի խորհրդի անդամների մի մասն «զբաղվածության» պատճառով չի մասնակցելու ընտրություններին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս