ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 18-ին ստորագրած հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ Հ. Բադալյանը ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի փեսայի քեռին է:
Հավելենք, որ նախկինում Արթուր Դավթյանը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանի, ապա Երևան քաղաքի դատախազի պաշտոնը: