Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 9-ի որոշմամբ՝ գյուղատնտեսության նախարարության երեք փոխնախարարի հաստիք կրճատվեց: Ինչի արդյունքում փոխնախարարներ Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանն ու Գառնիկ Պետրոսյանը ազատվեցին աշխատանքից:
Տեղեկանալու համար, թե այժմ ինչով են զբաղված նշված փոխնախարարները, ArmLur.am-ը զրուցեց նրանց հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյան
-Պարո’ն Պետրոսյան, ի՞նչով եք զբաղված:
– Ոչ մի բանով զբաղված չեմ:
-Աշխատանք գտե՞լ եք:
-Ո’չ, չեմ էլ հետքրքրվում: Հետաքրքրվե՞մ, ինչի՞ համար:
-Տեղեկություններ կան, որ Ձեզ առաջիկայում աշխատանք են առաջարկելու գյուղատնտեսության նախարարությունում…
– Բացառձակապես նման բան չկա: Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում: Որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունեմ այդ թեմայով:
Գյուղատնտեսության նախարարության նախկին փոխնախարար Գրիշա Բաղիյան
-Պարո’ն Բաղիյան, աշխատանք գտե՞լ եք: Ինչո՞վ եք հիմա զբաղված:
– Ի՞նչով պիտի զբաղվեմ, հանգստանում եմ: Աշխատանք չեմ փնտրում, որ գտնեմ: Դրա կարիքն էլ չունեմ, խնդրում եմ մի անհագստացրեք էդ տեսակ հարցերով:
-Ո՞րտեղ եք հանգստանում:
– Իմ հանգիստը անցկացնում եմ Արցախում:
Զրուցեց Լիդա եղիազարյանը