Մամեդովի հայտարարությունն ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Մնացած բոլոր հայտարարությունները Մարիա Զախարովան որակել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր:

«Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, այլ ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ­որ մեկի կողմից այլասերված մեկնաբանություններով»,-­ ասել է Զախարովան: Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ­Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։




Լրահոս