«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը խորհրդարանը պետք է քննարկի ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Այդ փոփոխություններով նախատեսվում է փոխել ընտրական ցուցակների կազմման կարգը եւ տեղամասերում ներդնել քվեարկության ընթացքը տեսագրելու եւ համացանցով ուղիղ եթերում հեռարձակելու համակարգ: Առաջարկվող փոփոխություններով ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն միայն նույնականացման քարտ ստացած քաղաքացիները:
Եթե այս փոփոխությունը կյանքի կոչվի, եւ ընտրական ցուցակներից հանվեն Հայաստանից բացակա ընտրողների տվյալները, ապա արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք կունենանք իրականին մոտ ընտրական ցուցակներ: Սրա հետեւանքով ընտրությունների մասնակցության թիվը եւս կնվազի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի խորհրդարանի անցողիկ շեմի թվի նվազմանը: Եթե կողմ քվեների 5 տոկոսը 2012-ի ընտրություններում կազմել է մոտ 80 հազար քվե, ապա 2017-ին 50-60 հազար քվեով կուսակցությունները կարող են ԱԺ-ում խմբակցություն ունենալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: