Աշխատավարձերի բարձրացման հետ կապված Սերժ Սարգսյանի խոստումների և կառավարության հայտարարած թվերի անհամապատասխանությունն անհարմար վիճակի մեջ է դրել իշխանություններին։ “Տեղի կունենա բարձրացում՝ ըստ նախագահի հնչեցրած թվերի։ Աշխատավարձերի բարձրացումը սկսում ենք ուժային կառույցներից, մյուսներինը տեղի կունենա հուլիսի 1-ից, այստեղ տարընթերցում չկա, այն է, ինչ հանրապետության նախագահը հրապարակել էր՝ կա աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում”,– երեկ ասել է Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ կառավարության նշած 40 տոկոսը “միջինացված աճն է”։
Մինչդեռ Գալուստ Գրիգորիչը պարզաբանել է. “Մենք համոզված էինք, որ համապատասխան բյուջե կունենանք և այնպիսի տնտեսական զարգացումներ, որ հնարավորություն կտա, որ ժամ առաջ շուտ բարձրացնենք, բայց անընդհատ ակնարկել ենք աշխարհում տեղի ունեցող տնտեսական անհաջողությունների ու փորձությունների մասին, դրա հիմնական պատասխանը կտա կառավարությունը ԱԺ-ումե”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: