Իշխանական մեծահարուստները «մուծվում են», որ զենք առնենք. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային խորհուրդը որոշել է անմասն չմնալ կոռուպցիայի դեմ պայքարի շոուից: Կոռուպցիան կրճատելու և պատերազմող երկրի բյուջեն լցնելու նպատակով ՀԽ-ն մեխանիզմներ է առաջարկում, որոնք պետք է իրավական ուժ ստանան: Առաջարկում են շքեղության տուրք սահմանել նրանց համար, ովքեր դղյակներ և շքեղ շինություններ ունեն: Բացի այդ՝ պաշտոնատար անձինք իրենց եկամուտը հայտարարագրելուց հետո պետք է ներկայացնեն նաև իենց ծախսերի հայտարարագրերը:

«Բացի այդ, պետք է օրենքի դաշտ բերել նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ նրանց ընտանիքի անդամներին, որոնք իրենց հայտարարագրերում պետք է նշեն, թե ինչ նյութական միջոցներ ու բանկային հաշիվներ ունեն արտերկրում»,- ասում է մեր աղբյուրը:

Ինչ վերաբերում է իշխանական մեծահարուստներին, ըստ մեր աղբյուրի, այժմ շահագրգռված են «մուծվել» պետությանը, քանի որ գիտեն, որ պատերազմի վերսկսման դեպքում մեծ կորուստներ են ունենալու:

Նրանք իրենց փայը տալով՝ ճնշում են գործադրում նաև մյուսների վրա, ովքեր հրաժարվում են պետության դատարկ գանձանակին մասհանում կատարել:

«Մուծում» կատարելու պարտադրանքը նրանք մեկնաբանում են այսպես. «Փող է պետք, որ զենք առնենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս