Դաժան սպանություն Տավուշում. 17-ամյա աղջկան դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ կասկածվում է Արսեն Խոջոյանը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունիսի 25-ին, գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը:

Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին բերման է ենթարկվել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանը:

Վերջինս խոստովանել է, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել է ինքը:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս