ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում ջրհեղեղներ են գրանցվել, փոխանցում է Gordonua-ն՝ հղում անելով Reuters-ին: Այս մասին հայտնել է Վիրջինիայի նահանգապետը:
Նախնական տվյալներով՝ 23 մարդ է զոհվել, ևս 100-ին հաջողվել է փրկել ողողված տներից:
Գետերը վարարել են հունիսի 23-ին տեղի ունեցած ուժգին անձրևների պատճառով:
Նահանգապետը ջրհեղեղը մասշտաբային և ավերիչ է անվանել և հավելել, որ ներկա պահին նահանգի համար ամենամեծ խնդիրը գետերի վարարումն է:Նրա խոսքով՝ նահանգի մի շարք փողոցներ գրեթե ամբողությամբ ողողված են: Գետերում ջրի մակարդակը հասել է 9,8 մ, որն ամենաբարձրն է՝ 1888թ.-ից ի վեր: