ArmLur.am-ը քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի ընկերներից տեղեկացավ, որ Շահենին իր կամքին հակառակ ոստիկանները տանում են Վանաձորի ուղղությամբ:
Նրա մտերիմները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում տալ: Նրանց խոսքով` 33FF330 պետհամարանիշի մեքենայով Շահեն Հարությունյանին առևանգել են:
Հիշեցնենք, որ Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ: Ինչը և պատճառ է դարձել, որ նրան ոստիկանները մեկուսացնեն: