ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի 28-ին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին… Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ»: Շաբաթ օրը տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում պարզվեց` հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: «2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս խոսքերի համադրության առաջին եզրակացությունն այն է, որ Ս. Սարգսյանը ստում է, ավելին, ստելը նրա մոտ «բնավորություն է դարձել»: Կա՛մ նրան խաբել է ՀՀ վարչապետը՝ անհարմար դրության մեջ դնելով, կա՛մ պարզապես Տ. Սարգսյանը չի կատարում Ս. Սարգսյանի հրահանգները: Իսկ ընդհանուր առմամբ Ս. Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին:




Լրահոս