Վարդենիսի բնակչուհի Քնար Կարապետյանն «Արդշինինվեստբանկ»-ին մեղադրում է խաբեության մեջ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին պատմեց, որ 2006-ին մեքենա է գրավ դրել նշյալ բանկում, այնուհետեւ չկարողանալով գրավի գումարը վճարել` ստիպված մեքենան բանկին է հանձնել: Սակայն, ինչպես հետո պարզվել է, հա՛մ բանկը մեքենան է վերցրել, հա՛մ էլ վարկը չի մարվել: Հետագայում էլ կալանքի տակ է հայտնվել տիկնոջ բնակարանը, ու հիմա նրա թոշակից պահումներ են արվում 2006-ին վերցված ու մարված վարկի դիմաց: Սակայն Ահարոն Մարտիրոսյանը, որն «Արդշինինվեստբանկ»-ի «Վարդենիս» մասնաճյուղի աշխատակից է եւ Ք. Կարապետյանի կողմից մեղադրվող անձանցից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը գործել է բացառապես նախկին կառավարչի հանձնարարականներով, օրենքի շրջանակներում. «Եթե ես ինչ-որ ապօրինի գործունեություն իրականացրած լինեի, հիմա իմ առաջ դատական մեղադրանք կայացված կլիներ, ու այսօր գործովս չէի զբաղվի»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ