Սոչի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ինքնաթիռի դիմապակու ճաքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎԻՄ-Ավիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Սոչիի միջազգային օդանավակայանից Մոսկվա թռչել ինքնաթիռի դիմապակու ճաքի պատճառով, չվերթը հետաձգվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինքնաթիռը պետք է Սոչիից Մոսկվա մեկներ հունիսի 24-ին 23:10-ին : Թռիչքին նախապատրաստվելու ժամանակ ինքնաթիռի դիմապակու վրա ճաք է հայտնաբերվել: Դրա հետ կապված չվերթը հետաձգվել է»,-ասել են ավիաընկերությունում:

Նշվում է, որ չվերթին 227 ուղևոր է գրանցվել:

Ուղևորներին գիշերելու համար հյուրանոց է տրամադրվել: Այժմ լուծվում է նրանց Մոսկվա ուղարկելու հարցը:




Լրահոս