Պռոշյան համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինչպես իր հորեղբոր սպանությունը, այնպես էլ սպանությունից հետո գյուղում ստեղծված զզվելի իրավիճակը մարզպետի թույլտվությամբ է եղել: «Առանց մարզպետի բան չի լինի, մարզպետի ճտերը առանց նրա որեւէ բան չեն կարող անել»,-ասաց Հակոբը՝ հավելելով, որ հորեղբոր սպանությունը պետք է բացահայտվի, քանի որ գյուղում ամենաթողության մթնոլորտը չի ցրվում: Նա ուշադրություն հրավիրեց ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա. «Գնացե՛ք, նորանշանակ գյուղապետ Արթուր Մուրադյանին հարցրե՛ք՝ ավագանին հաստատե՞լ է իր թեկնածությունը: Ո՛չ, իհարկե չի հաստատել»: Իսկ ահա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր դեմ հնչեցված մեղադրանքներին, ասաց. «Վե՛րջ տվեք, գյուղապետի սպանությունը մարզպետի թույլտվությա՞մբ, ա՛յ քեզ բան»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ