ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ՈՒԵԼՍ-ՄԱԿԵԴՈՆԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան Վրաստանից:




Լրահոս