Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Լագոնիթ» սրճարանում հունիսի 30-ի գիշերը հաճախորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում ծեծի է ենթարկվել 22-ամյա մի երիտասարդ։
Սրճարանի աշխատակիցները հրաժարվեցին մեկնաբանել կատարվածը՝ պատճառաբանելով, որ ոչինչ ասել չեն կարող, իսկ տնօրենն էլ տեղում չէ:
ՀՀ ոստիկանությունից, սակայն ArmLur.am-ին հայտնեցին, որ հունիսի 30-ին ժամը 22:00-ին իրենց է զանգահարել Գ.Ա-ն և հայտնել, որ սրճարանում իրեն ծեծի են ենթարկել, որից հետո կես ժամ անց նա Ա.Հ-ի հետ ներկայացել է ոստիկանություն և այնտեղ հաղորդում տվել տվել, որ Ա.Հ-ն բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: