ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում կայունության հասնելու համար պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ժամանակ հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարեթ Սոդերֆելդը:
Նա նշել է , որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայունության հասնելու համար, ընդ որում, նա հավելել է, որ «կազմակերպությունը կանի ավելին» այդ նպատակին հասնելու համար:
Իր ելույթում նա անդրադարձել է ԵԱՀԿ տարածաշրջանում այլ կոնֆլիկտներին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց հետ բախվում են կանայք կոնֆլիկտների ժամանակ: