Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Իտալիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավելության է հասել «բունդեսթիմը» (6:5):
Գերմանիայի ավագը ետ է մղել նշակետից Լեոնարդո Բոնուչիի և Մատեո Դարմիանի իրացրած հարվածները: