«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:
Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:
Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխությունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: