Արթիկցիները զայրացած են. մինչև ո՞ւր կհասնի Հովիկ Աբրահամյանի «դաբրոյի» հույսին մնացած Մուշեղ Պետոյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի առիթ են հանդիսացել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին արված հայտարարությունը եւ տարածվող այն լուրերը, թե իբրեւ արդեն իսկ ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն», ու ոչ մեկին թույլ չեն տալու, որ դնի իր թեկնածությունը:

Այս հայտարարությունները արթիկցիների մոտ զայրույթ եւ տարակուսանք են առաջացրել, բանն այն է, որ աղետից հետո արթիկցիներին դրամական օգնություն ցուցաբերելուց պաշտոնապես հրաժարված Պետոյանը, ով իր ունեցվածքը դիզել է արթիկցիների հաշվին, այժմ իր ողջ կապիտալը տեղափոխում է ՌԴ՝ Անապա քաղաք: Ըստ որոշ ճշտվող տեղեկությունների՝ իր ընտանիքն այնտեղ ունի արդեն երկու հյուրանոց եւ մեկ խոշոր շինություն էլ վարձակալական իրավունքով տվել են հանրահայտ «ՄԱԳՆԻՏ» սուպերմարկետների ցանցին: Մեզ հետ զրույցում արթիկցիներից մեկը կատակեց՝ եթե Մուշեղին քաղաքապետ դարձնեն, քաղաքի փոքր բյուջեն էլ կտանի Անապա ու իր բիզնեսը կզարգացնի:

Շատ են նաեւ մարդիկ, ովքեր Պետոյանի մասին խոսելիս հիշում են նրա նախընտրական խոստումներն ու պատգամավոր ընտրվելուց հետո դրանց փաստացի մոռացության տալը: Ի դեպ, Պետոյանն այն եզակի պատգամավորներից է, ով այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, էլ ի՞նչ սպասել քաղաքապետ Պետոյանից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս