Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում Փյունիկը 2-1 հաշվով հաղթեց Եվրոպային, սակայն լքեց պայքարը երկու խաղերի ընդհանուր արդյունքով։ Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Փյունիկի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց իր հրաժարականի մասին.

Նվիրվածություն կար, բայց որակը պարզ էր, որ վատ էր։ Շատ դժվար է, որ խաղը սկսում ես և մեծ ցանկություն կա հաղթելու, բայց այդպիսի սխալ ես թույլ տալիս։ Բան չունեմ ասելու, այդպես էլ է լինում, բայց ճակատագրական եղավ, որովհետև միանգամից այդպիսի գոլ բաց թողնելով հնարավորությունները քչացան։ Բայց տղաները կարողացան իրենց հավաքել և հաղթել։ Այսօր այսքանը կարող են անել երիտասարդները։

Իմ առջև առաջադրանք էր դրված, որը ես չկատարեցի, այդ պատճառով պետք է հրաժարական տամ, որովհետև եթե ես չկարողացա նպատակին հասնել, ուրեմն պետք է դա անի մի այլ մարդ, ով ավելին կկարողանա։ Այս պահին ես այսքանը կարողացա անել։ Ինձ շատ հարազատ ակումբ է «Փյունիկը», մեծ հաջողություններ եմ ցանկանում և ամենալավն ու բարին։




Լրահոս