Փոխմարզպետի համեստ աշխատավարձով նման ունեցվածք կուտակելն անհնար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, չնայած իր համեստ պաշտոնին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 2 մլն 770 հազար դրամ, 9 հազար եվրո եւ 261 հազար դոլար: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 437 հազար դրամ: Փոխմարզպետը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 3 բնակարան, 3 հողամաս եւ «Mercedes-Benz S 500», «Mercedes-Benz S 320» մակնիշի ավտոմեքենաներ:

Իսկ նրա կնոջ՝ Անի Մկրտչյանի դրամական միջոցները նախորդ տարեվերջին կազմել են 2 մլն 300 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 152 հազար դրամ: Համաձայնեք, որ փոխմարզպետի համեստ աշխատավարձով նման ունեցվածք կուտակելն անհնար է: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարեւոր բաղադրիչն այն է, որ պաշտոնյաներն իրենց գույքը եւ եկամուտները հայտարարագրելուց բացի՝ նաեւ պարտավորված լինեն իրենց ունեցվածքի աղբյուրները պարզաբանել: Հակառակ դեպքում, հայտարարագրումն ընդամենը ձեւական բնույթ է կրում:




Լրահոս