ՀԺ.ԱՎԾ-ի եվ ոստիկանության՝ ՀՀ բնակչության թվի մասին տվյալները տարբեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հաջորդ՝ 2014 թվականին նվազելու են մի շարք համայնքներին պետական բյուջեից տրվող դոտացիաները։ Համայնքներում սա բացատրում են նրանով, որ պետբյուջեից տրված դոտացիաների ծավալը պայմանավորված է բնակչության փաստացի թվով։
Օրինակ՝ Կապանի քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ եթե մինչև հիմա բյուջետային ֆինանսավորման համար հիմք են ծառայել բնակչության թվի մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ապա հիմա հիմք է ընդունվում ոստիկանության ներկայացրած ցուցանիշը։ Իսկ դրանք խիստ տարբեր են։ Օրինակ Կապանի բնակչությունը, ըստ քաղաքապետարանի, կազմում Է 45 հազար 200, ըստ ԱՎԾ-ի՝ 43 հազար 200 մարդ, իսկ ահա ըստ ոստիկանության՝ 37 հազար 600 է։ Այստեղից կարելի Է մոտավոր պատկերացում կազմել, թե որքան Է այսօր ՀՀ բնակչությունը։
 
Ընդամենը երկու տարի առաջ նույն Կապանում, ըստ ԱՎԾ- ի տվյալների, բնակչությունը 62 հազար Է եղել։ Այլ կերպ ասած, ներկայումս Կապանի բնակչությունը 40 տոկոսով ավելի քիչ Է, քան հայտարարվում էր ընդամենը երկու տարի առաջ։ Եթե այս հաշվարկը տարածենք ամբողջ Հայաստանի վրա, ապա կստացվի, որ երկու տարի առաջ հայտարարված 3.2 միլիոն բնակչությունը հիմա կազմում Է ընդամենը 2 միլիոն”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս