ՀԺ. Խաչիկ Ասրյանը գոնե նկատողություն ստացե՞լ է, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթն անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հետ վերջինիս անվտանգությանը վերաբերող պայմանավորվածությանը.
“Սա չափազանց ուշագրավ հանգամանք է՝ իրավական ծուղակ։ ՀՀ ոստիկանությունը փաստորեն արձանագրել է, որ Խաչիկ Ասրյանի՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու կոչը սպառնում է վերջինիս անվտանգությանը։ Իսկ դա ուղղակիորեն ենթադրում է, որ Խաչիկ Ասրյանի գործողություններում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված, քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մինչդեռ երեկվա դրությամբ, փաստի առթիվ քրգործ չէր հարուցվել, Խաչիկ Ասրյանը պաշտոնանկ չէր արվել։ Երեկ չհաջողվեց կառավարության լրատվական ծառայությունից պարզել՝ Խաչիկ Ասրյանը գոնե նկատողություն ստացե՞լ է, թե ոչ։ Եվ, այնուամենայնիվ ենթադրում ենք, որ չի ստացել”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս