“Աշխատանքի պետական տեսչության աշխատակիցներն անելանելի վիճակում են հայտնվել։ Ահազանգելով “Ժողովուրդ” խմբագրություն՝ նրանք պատմեցին, որ մինչ օրս աշխատավարձ չեն ստացել և չգիտեն էլ, թե ում դիմեն։”Մեր տեսչությունը նախկինում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ էր, սակայն այժմ ուզում են միավորել ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ պետական տեսչությանը։
Ու քանի որ ներկա պահին այդ միավորման պրոցեսն է ընթանում, ուստի մենք չգիտենք՝ ումից պահանջենք մեր աշխատավարձերը։ Երկու նախարարություններում մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը”,-մտահոգված ասաց աշխատակիցներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում։ “Ժողովուրդ”-ը փորձեց նախ պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ շուտով խնդիրը կկարգավորվի։ Տեսնենք”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: