Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հոկտեմբերի 14-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Նուբարաշենի 9-րդ փողոցի մոտակա ձորում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ, Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 8000 քմ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մելիք Ադամյան փողոցում՝ “Թուրիս” առողջարանային համալիրի մոտակայքում, այրվել է 2100 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: