Իշխող ՀՀԿ խմբակցության կազմում այսօր կան պատգամավորներ, որոնք բոլորովին այլ կուսակցությունների ղեկավարներ են: Պարզապես պատգամավորական մանդատ են ստացել՝ ՀՀԿ ընտրացուցակ մտնելով: Ի՞նչ ապագա է սպասվում նրանց:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին
-Պարո՛ն Մելիքյան, Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանը ինչպե՞ս եք պատկերացնում:
-Թեժ է լինելու, որովհետեւ ամեն մեկը պատրաստվում է ընտրություններին:
-Դուք եւս պատրաստվում եք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, որոշե՞լ եք, թե որ կուսակցութան ցուցակով եք առաջադրվելու:
-Մենք դեռ չենք որոշել, բայց, միանշանակ, մենք եթե ինչ-որ կուսակցության հետ համախմբվելու ենք, դա կլինի Հանրապետականը, ուրիշ ոչ մեկ: Հնարավոր է՝ մենք առանձին էլ մասնակցենք:
-Իսկ այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Ես դեռ արձակուրդի մեջ եմ գտնվում, սեպտեմբերին կակտիվանանք, կզբաղվենք մեր գործերով:
-Պարո՛ն Մելիքյան, հաշվի առնելով այն հանգամաքը, որ հանրությունը օր օրի կորցնում է իշխանության հանդեպ իր վստահությունը, ինչպե՞ս եք իշխանական կուսակցության շնորհիվ ցանկանում կրկին խորհրդարան մտնել:
-Անվստահություն կա ոչ միայն իշխանության նկատմամբ: Ընդդիմության նկատմամբ ավելի մեծ անվստահություն կա, եթե լավ ուսումնասիրեք, դա կնկատեք: Եւ, ընդհանրապես, ամբողջ քաղաքական դաշտի նկատմամբ կա անվստահություն:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ