Այս վարժություններից հետո անհանգիստ քնի մասին կարող եք մոռանալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոգան վարժությունների  համակարգ է, որը կարող է համապատասխանել ցանկացած տարիքի և կազմվածք ունեցող մարդու: Չնայած երբեմն այն կարող է թվալ դժվար և նույնիսկ վախեցնող:

Դուք կծանոթանաք 10 վարժությունների հետ, որը կարող եք կատարել հենց ձեր անկողնում նստած: «Քնելուց առաջ յոգան» վարժությունների հիանալի համակարգ է, որոնք կօգնեն թուլացնել մկանները` լարված աշխատանքային օրվանից հետո:

1. Դիրք №1: Ոշադրության կենտրոնացում

полезная-йога-для-сна-1

Այս դիրքն իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են քնից առաջ մի որոշ ժամանակ անցկացնել մտածմունքների մեջ: Հանգիստ նտելով մահճակալի վրա և խաչելով ոտքերը, դուք պետք  է թուլացնեք ձեռքերը և խորը շունչ քաշեք: Ձգտեք ամեն կերպ մաքրել ձեր մտքերը և կենտրոնանալ խորը շնչառության վրա: Ձեզ մի որոշ ժամանակ պետք կգա, որպեսզի հանգստանաք և լիցքաթափվեք:

Դիրք №2: Թեքվել առաջ

полезная-йога-для-сна-2

Նստեք մահճակալի վրա և դանդաղորեն առաջ եկեք, իսկ հետո զգուշությամբ ձեռքերի մատների օգնությամբ հպվեք ոտների մատներին: Ուշադրություն դարձրեք արտաշնչելուն:

Դիրք №3: Նորածնի դիրք

полезная-йога-для-сна-3

Ոտքերը մահճակալի վրա, ոտքերի մատները ձեր ետևում, իսկ ծնկները` ուսերի լայնությամբ: Դանդաղորեն առաջ խոնարհվեք և մնացեք այդ դիրքում այնքան, որքան ձեզ հարմար կզգաք և խորը շնչեք:

Դիրք № 4: Պտույտ

полезная-йога-для-сна-4

Այս դիրքն իսկապես հրաշքներ է գործում, ձգում է ողնաշարը և ձգում մարմնի վերին մասերը: Նստեք, ոտքերը խաչեք մահճակալին, և աջ ձեռքը դրեք ձախ ոտքի վրա: Ձախ ձեռքը դրեք ձեր ետևում` մահճակալի վրա, և առանց շտապելու թեքվեք ձախ: Գլուխը թեքեք այնպես, որպեսզի նայեք ձախ ուսի միջով: Առաջնային դիրքին վերադառնալուց հետո կրկնեք վարժությունը հակառակ կողմով:

Դիրք № 5: Պառկած աստվածուհին

полезная-йога-для-сна-5

Այս դիրքն այս համակարգում ամենահաճելիներից մեկն է, որովհետև այն կարող եք կատարել պառկած դիրքում: Պառկեք մեջքի վրա և ծալեք ոտքերը: Միացրեք ոտնաթաթերը և բացեք ոտքերը: Ձեռքերը կրկին տարածեք տարբեր կողմեր:

Դիրք № 6: Ոտքերը պատի վրա

полезная-йога-для-сна-6

Սա հատուկ կեցվածք է: Այս վարժությունը կատարելով կթուլացնեք ոտքերի լարվածությունը: Պառկեք մեջքի վրա դեմքով դեպի պատը: Պառկեք և ոտքերը դրեք պատի վրա: Ձեռքերը տարածեք, թեթև շնչեք:

Դիրք № 7: Ակ

полезная-йога-для-сна-7

Սա հանգստացնող , բայց միևնույն ժամանակ բվական ֆիզիկապես բարդ վարժություն է: Սա նման է երջանիկ երեխայի դիրքի, քանի որ երկու ոտքերն էլ գտնվում են օդում: Պառկեք մեջքի վրա, գրկեք ծնկները և հենեք այն կրծքերին:

Դիրք № 8: Աղավնու դիրք

полезная-йога-для-сна-8

Սա ամենաբարդ դիրքերից է, բայց հիանալի ազդեցություն է թողնում: Քանի դեռ ձեզ հարմար եք զգում, կարող եք մնալ այդ դիրքում:

Դիրք № 9: Պառկած թեթև պտույտներ

полезная-йога-для-сна-9

Այս վարժությունն իդեալական համընկնում է առավոտյան մարզման համար: Պառկեք մեջքի վրա, գրկեք ծնկները և թեթև ձգեք դեպի կրծքավանդակը: Ձախ ձեռքով բռնեք ծնկները և իջեցրեք ոտքերը ձախ: Գլուխը նույնպես թեքեք ձախ:

Դիրք № 10: Ձկան դիրք

полезная-йога-для-сна-10

Այս վարժությունը սկզբում կարող է դժվար թվալ, հատկապես նրանց համար, ովքեր մեջքի հետ խնդիրներ ունեն: Բայց սա, անխոս, հետաքրքիր դիրք է: Պառկեք մեջքի վրա և ձեռքերը դրեք կոնքերի վրա: Ապա դանդաղորեն բարձրացրեք կրծքավանդակը, միաժամանակ գլուխը ետք ձգելով: Այդ դիրքում մնացեք մի որոշ ժամանակ:




Լրահոս