Պանրի և մածունի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ պանիրը, մածունը մեր կերակրացանկի առանցքային տեղ զբաղեցնող սննդատեսակներից են: Սակայն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչպես հացի, այնպես էլ պանրի եւ մածունի արտադրության ծավալները նվազել են:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերոնշյալ ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալները 1.2 տոկոսով նվազել են, իսկ մածունի արտադրության ծավալները՝ 3.4 տոկոսով: Մանսագետները պանրի արտադրության ծավալների նվազումը նույնպես պայմանավորում են Հայաստանում սպառողների գնողունակության անկմամբ եւ բնակչության թվաքանակի նվազմամբ:




Լրահոս