Երևանի մանկապարտեզները 5-րդ տարին անընդմեջ նոր գույքն են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հինգերորդ տարին անընդմեջ համայնքային ենթակայության մանկապարտեզներին նոր գույք է բաշխվում: Այս տարվա ծրագրով նախատեսված է նուհերին տրամադրել երկհարկանի և եռահարկ մահճակալներ, սառնարաններ ու աթոռակներ:

Համայնքային ենթակայության համար 33,30, 160 և քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզներում սառնարանների և աթոռակների բաշխման աշխատանքների ընթացքին է հետևել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նշենք, որ գույքի բաշխման գործընթացն իրականացվում է նախնական գույքագրման արդյունքում`ըստ տնօրենների ներկայացրած համապատասխան պահանջարկի: Մասնավորապես լրացուցիչ սառնարաններ և աթոռակներ տրամադրվել են մեծ թվաքանակով երեխաներ ունեցող մանկապարտեզներին: Այսպիսով, ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 160 մանկապարտեզները ներկայում ապահովված են անհրաժեշտ քանակի սառնարաններով, իսկ նախորդ տարվանից`նաև խոհանոցի համար նախատեսված կենցաղային նոր գույքով: Այս կերպ ապահովվել են սննդի անվտանգության բոլոր չափանիշներն ու համապատասխան պահանջները:

Մանկապարտեզներին 2016 թվականի ծրագրով շուրջ 200 միլիոն դրամ արժեքով գույքի բաշխման գործընթացը կավարտվի սեպտեմբերի սկզբին: Առիթից օգտվելով՝ Գայանե Սողոմոնյանը հետևել է նաև սննդի պահպանման պայմաններին ու համոզվել, որ ամեն ինչ նախատեսվածի շրջանակում է: Մանկապարտեզների տնօրենները նշել են, որ գույքային թարմացման ծրագրի արդյունքում պարբերաբար նոր գույք են ստացել ու գրեթե լիովին թարմացրել մաշվածն ու հինը: Երեխաների ծնողներն էլ ընդգծել են, որ թարմ գույքով ապահովված մանկապարտեզներ հաճախելը փոքրիկներին կրկնակի ուրախություն է պարգևում, և իրենց գոհունակությունը հայտնել ծրագրի իրականացման համար:




Լրահոս