ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես այժմ որեւէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար, անցնելով պետական աշխատանքի` զբաղվելու եմ պետական գործունեությամբ»:

Արամայիս Գրիգորյան «ՀԺ»

Դե իհարկե, մարզպետի աշխատավարձով էլ կապրի, կարծես թե մենք էլ այս երկրից չենք եւ չգիտենք, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները եւ ինչ կյանքով են ապրում. ինչպիսի ծախսեր են անում, ինչպիսի թանկարժեք մեքենաներ վարում, ինչպիսի ծառայություններից օգտվում: Սակայն երբ հերթը գալիս է բացատրություն տալու, բոլորը հանկարծ դառնում են աշխատավարձով ապրող: Եթե աշխատավարձով հնարավոր է հայաստանյան պաշտոնյայի չափանիշներին համապատասխան շռայլ կյանք վարել, ապա միգուցե նորանշանակ գործարար-մարզպետը, որը նախեւառաջ «Ավշար»-ի համասեփականատերն է, մե՞զ էլ բացատրի, թե ինչպես է դա հնարավոր:




Լրահոս