ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«(Վոլոչկովայից) Ավելի լավերին ենք բերելու: Ի դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը «Էրեբունի-Երեւանի» տոնակատարությունից չէ, իսկ ինչ մնում է` ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու»:

Տարոն Մարգարյան «Հրապարակ»

Այսինքն` մոտ ապագայում սպասենք Տ. Մարգարյանի նոր լուսանկարների՞ն` արդեն ավելի հանրահայտ սեքս-սիմվոլների հետ: Հատկապես որ նման լուսանկարներն «Էրեբունի-Երեւան»-ի տոնակատարությունից չեն լինում, այսինքն` Տ. Մարգարյանը երբ կուզի` կբերի, երբ կուզի` կլուսանկարվի: Թե ինչ փողերով կամ, ավելի շուտ, ում փողերով, դա արդեն այլ հարց է: «Հայտնի երգիչ-երգչուհիներին» էլ երեւի ինքը` քաղաքապետն է ընտրում` համապատասխան իր ՀՀԿ-ական ճաշակի: Եվ, հաշվի առնելով, որ նա ամենեւին էլ ՀՀԿ-ի ինտելիգենտ հատվածի ներկայացուցիչներից չէ, պարզ է դառնում, որ խոսքը «քյաբաբային» ճաշակի մասին է:




Լրահոս