Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բնակիչ, 55-ամյա Սեյրան Հակոբյանը իր կողմից վարած ,Mercedesե մակնիշի 34 ԼV 393 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջում:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Մանրամասները shamshyan .com-ում