Ոստիկանները մեքենայից թմրանյութ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողները, հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւան քաղաքի Քաջազնունու եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրանտ Վ.-ին՝ իր վարած “Օպել Աստրա” մակնիշի տաքսի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ՝ 1970 թ. ծնված Զոհրաբ Մ.-ին եւ 1962 թ. ծնված Կորյուն Հ.-ին:
Խուզարկությամբ Զոհրաբ Մ.-ի մոտից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված “Սուբուտեքս” թմրամիջոցին նմանվող կես դեղահաբ, գործարանային դեղապատիճով “Տրամադոլ” տեսակի 37 հոգեմետ դեղահաբ եւ փայլաթիթեղով փաթեթավորված կանեփի բույսի 4 սերմ:
Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, սպիտակ գույնի կես դեղահաբը “Սուբուտեքս” թմրամիջոց է, որը հոկտեմբերի 16-ին 30.000 դրամով ձեռք է բերել իր ծանոթ ոմն Արմենից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1977 թ. ծնված Արմեն Վ.-ն է, որը հոկտեմբերի 16-ին, ժամը18.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված փոշենման զանգվածներ, համապատասխանաբար` մոտ 0.2 գ, 0.3 գ, 0.4 գ, կշռով: Ըստ վերջինիս հայտարարության հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը ձեռք է բերել 30.000 դրամով ոմն Գուգոյից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գուգոյի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հայտնաբերվածները ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն:




Լրահոս