Դրամապանակ գողացողին հայտնաբերել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող սրճարանի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արսեն Պ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով և բանկային քարտերով:
 
Վերջինս խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում` մի աղջկա պայուսակից: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1989 թ. ծնված Անի Բ.-ն է, որը ժամը 21.00-ին ոստիկանությունում հաղորդում է տվել: Հանգամանքները պարզվում են:
 




Լրահոս