Մեկնարկել է ՀՀ վարչապետի գավաթ 2013-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ մեկնարկել է “ՀՀ վարչապետի գավաթ 2013” հոբելյանական` հինգերորդ ֆուտբոլային մրցաշարը, որն անցկացվում է պետական կառավարման մարմինների աշխատակիցների միջև: Առաջին խաղում Աբովյանի քաղաքային մարզադաշտում երեկ հանդիպեցին ՀՀ ԱԻ և գյուղատնտեսության նախարարությունների թիմերը: Գոլառատ խաղում 4:3 հաշվով ԱԻՆ թիմը տոնեց իր առաջին հաղթանակը ՀՀ վարչապետի գավաթում:
 
ԱԻ նախարարության թիմում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների (թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչություններ) և տեխանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցներ:
 
Մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով աշխուժացնել պետական կառավարման մարմիններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքները, ինչպես նաև բարելավել պետական պաշտոնյաների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Այս տարի մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել տարբեր գերատեսչությունների 15 թիմ:
 
Նախնական խաղերի արդյունքներով՝ յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմ կանցնի հաջորդ փուլ, իսկ այնտեղ արդեն օլիմպիական մրցակարգով կորոշվեն եզրափակչի մասնակիցները: Մրցաշարի անցկացմանն աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` տրամադրելով մրցավարներ, խաղադաշտեր և գույք: 




Լրահոս