ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կստանա պետական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունը “Հիդրո կորպորացիա” ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016թ. հուլիսի 13-ը:
Ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007թ., սակայն հետագայում դադարեցվել՝ տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, որը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:




Լրահոս