«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ «Ձվերի Խաչիկին» պատկանող «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի աշխատակիցներ, Արմավիրի մարզի Ջրամբար գյուղի բնակիչներ Գեւորգ եւ Վարդան Մկրտչյանները թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների հետ միասին ընկերությունից 890 արկղ հավկիթ էին գողացել՝ Խաչիկին պատճառելով 18 մլն ՀՀ դրամի վնաս: Բնականաբար, այս գործը ոստիկանությունում ամենայն մանրամասնությամբ քննեցին եւ գործն ուղարկեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն գողության մեջ մեղադրվող Մկրտչյանների հորեղբոր կինը՝ Սուսաննա Մկրտչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե «անհնար է, որ տղաները 18 մլն դրամի վնաս տային ընկերությանը». «Ո՞նց կարող է մարդ իր հացի աղբյուրն իր վրա կտրել»: Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին վիրավորել էր, բայց ինքն էր դիմել դատարան՝ օրաթերթից պահանջելով 6 մլն 200 հազար դրամ՝ որպես իր արժանապատվության գին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ