Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:
“Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում”,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։