ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային սեյսմիկ մոնիթորինգի բազմապարամետրային դիտացանցի արդիականացումն ու վերազինումը, ԱԻՆ ղեկավարների մեծ աջակցությամբ, լայն թափ ստացած շարունակական գործընթաց է:
Նորագույն թվային սարք-սարքավորումների տեղադրմանը զուգընթաց անհրաժեշտ է ապահովել գործող և նոր տեղադրվող դիտակայանների ոչ միայն անվտանգ շահագործումը, այլև պահպանումը: Այս խնդրի լուծման համար ևս պահանջվում են նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:
Օրերս Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության աշխատակիցների ջանքերով պարսպապատվեց ևս մեկ, այս անգամ ,Կապուտանե հեռաչափական սեյսմիկ կայանը: Աշխատանքները շարունակվում են: